
✨ Երազանք ✨ Dream ✨ Sueño ✨ 梦想 ✨ सपना ✨ حلم ✨ Rêve ✨ Мечта ✨ Sonho ✨ স্বপ্ন ✨ Traum ✨ 夢 ✨ Hayal ✨ 꿈 ✨ Sogno ✨ خواب ✨
«ՀԱՅԸ ԿԱ» ՀԿ
Կազմակերպությունը իր գործունեությունն իրականացնում է երեք ծրագրային ուղղություններով․
1
ԶԱՐԳԱՑՄԱՆ
Մենք ստեղծում ենք աճելու ու երազանքներն իրականացնելու միջավայր
Կազմակերպում ենք կրթական և ժամանցային ծրագրեր 8-ից 25 և բարձր տարիքային խմբերի համար
Անցկացնում ենք համայնքային և միջհամայնքային մրցույթներ արվեստի ու արհեստի ոլորտներում
Նվիրված միջոցառումներ ենք կազմակերպում Հայաստանի ազգային և եկեղեցական տոներին
Իրականացնում ենք ծրագրեր՝ ուղղված երեխաների ինքնաճանաչմանը և տաղանդների բացահայտմանը
Կազմակերպում ենք վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսներ և վաճառքներ
2
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
Սոցիալական ուղղության շրջանակում մենք իրականացնում ենք «Մի կտոր Հաց բոլորին» բարեգործական ծրագիրը, որի նպատակն է տարբեր համայնքներում ապրող կարիքավոր անձանց և ընտանիքների ապահովումը ոչ միայն սննդով, այլև հոգևոր խնամքով, ջերմությամբ ու աջակցությամբ։ Այս նախաձեռնության միջոցով մենք սերմանում ենք միմյանց օգնելու մշակույթ, բարձրացնում ենք սոցիալական պատասխանատվության զգացումը, խթանում ենք միասնականության և գթասրտության արժեքները՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ մարդը միայնակ չէ իր դժվարությունների մեջ, և որտեղ նույնիսկ փոքր ժեստը կարող է դառնալ մեծ հույսի և փոփոխության սկիզբ։
3
ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ
Մեզ համար Հայաստանի և Արցախի անվտանգությունը գերագույն արժեք է։ Մենք ձգտում ենք նպաստել խաղաղությանը և ազգային ինքնության պահպանմանը՝ համագործակցելով պետական, հասարակական և միջազգային գործընկերների հետ։ Կարևորում ենք պաշտպանական կարողությունների զարգացումը, տեղեկատվական անվտանգության բարձրացումն ու երիտասարդության իրազեկումը՝ հավատալով, որ միասնական և պատրաստ հասարակությունն է մեր ապագայի երաշխավորը։ Այս ամենը մենք անում ենք հավատով, նվիրվածությամբ և խոր համոզմամբ, որ ուժեղ ու անվտանգ հայր ենիքը սկսվում է յուրաքանչյուրիցս։

Իմ Մասին
Երազանքը չի ճանաչում սահմաններ, եթե սիրտդ պատրաստ է թռչել
Ես ԲիԳին եմ՝ ժամանած տիեզերքից՝ մեծ ու լուսավոր առաքելությամբ։ Ես եկել եմ հիշեցնելու, որ ամեն երազանք կարևոր է, և ամեն բարի արարք՝ ուժեղացնում է լույսը մոլորակի վրա։ Քո սիրտը կրում է այն ուժը, որով աշխարհը կարող է փոխվել։ Մի՛ վախեցիր տարբերվել, մի՛ ամաչիր երազել, մի՛ հանձնվիր՝ անգամ երբ դժվար է։ Ես հավատում եմ քեզ։ Երբ միասին ենք՝ անկարելին դառնում է հնարավոր։ Եկե՛ք վառենք սիրո, հույսի և բարության լույսը՝ ամբողջ աշխարհով մեկ։ Քո երազանքները սպասում են, որ արթնանաս ու հասնես նրանց։ Ես քեզ հետ եմ՝ ամեն քայլափոխին
Տողեր, որոնք սրտի խորքում պիտի ապրեն ողջ կյանքում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ հեռու աստղերին
Երկնքի ծերին, թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։
Հովհաննես Թումանյան

Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով և քո մերձավորին, ինչպես քո անձը
Ղուկաս 10:27

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Համո Սահյան

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք․․․
Պարույր Սևակ

Աջակցել
Յուրաքանչյուր շարժական կայան մի կայուն հարթակ է, որտեղից վեր են թռչում երազանքները՝ դեպի լուսավոր ապագա— Միացեք մեզ՝ դառնալու այս թռիչքի ուղեկիցը։
0 ֏ raised
0 donations
0%
Հաճախականություն
One time
Monthly
Գումար
5000 ֏
50 000 ֏
100 000 ֏
Other
0/100
Մեկնաբանություն (ըստ ցանկության)
Աջակցել
Նվիրի՛ր սիրով, կիսի՛ր հացը նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն։Քո նվիրատվությունը կդառնա հույսի կտոր՝ մարդկանց տրամադրելով թե՛ հոգևոր, թե՛ մարմնական սնունդ։
0 ֏ raised
0 donations
0%
Հաճախականություն
One time
Monthly
Yearly
Գումար
5000 ֏
50 000 ֏
100 000 ֏
Other
0/100
Մեկնաբանություն (ըստ ցանկության)
















